«Կույր մի եղեք»՝ արցախցի կանայք ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
19.10.2020 | 13:07
Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի կանայք բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց։ Միջազգային հանրությունից նրանք պահանջում են համարժեք արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...